Արոնյանը մեկնարկում է Croatia GCT 2019-ում

26 Հունիսի 2019 20:21
Արոնյանը մեկնարկում է Croatia GCT 2019-ում

Այսօր Զագրեբում մեկնարկել է Grand Chess Tour-ի հերթական փուլը, որին մասնակցելու են 12 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնելու է Լեւոն Արոնյանը:Շախմատիստները խաղալու են շրջանաձեւ մրցակարգով:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարի րցակիցները լինելու են՝ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա):

Առաջին տուրում 36-ամյա գրոսմայստերը մրցում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: