Ավարտվեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

14 Հունիսի 2019 23:00
Ավարտվեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Norway Chess սուպերմրցաշարը, որին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը վերջին 9-րդ տուրում մրցեց Վիշվանաթան Անանդի հետ: Դասական պարտիան կողմերն ավարտեցին ոչ-ոքիով, որից հետո նշանակվեց «արմագեդոն» պարտիա, որտեղ Արոնյանը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Սա նույնպես խաղաղությամբ ավարտվեց և ըստ կանոնների նման դեպքում հաղթանակը տրվում է սև ֆիգուրներով խաղացողին, այս դեպքում Արոնյանին:

Այսպիսով, վերջնական արդյունքում Արոնյանը վաստակած 10,5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը: Հաղթողը Մագնուս Կարլսենն է, ով դեռ նախորդ տուրում էր ապահովել չեմպիոնությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: