Altibox Norway Chess. Արոնյանը շարունակում է փայլել «արմագեդոն»-ում

12 Հունիսի 2019 22:28
Altibox Norway Chess. Արոնյանը շարունակում է փայլել «արմագեդոն»-ում

Նորվեգիայում շարունակում է ընթանալ Altibox Norway Chess գերմրցաշարը, որը ներկայացուցչական կազմ ունի ու հավաքել է տարբեր երկրների 10 սուպերգրոսմայստերի:

Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը շարունակում իր հաջող ելույթները: 

7-րդ տուրում մեր շախմատիստի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանգուին էր: Դասական շախմատի կանոններով պարտիան ոչ-ոքի ավարտվեց, որից հետո նշանակվեց «արմագեդոն» պարտիա, որտեղ Հայաստանի շախմատի առաջատարը խաղում էր սև խաղաքարերով: Սա նույնպես խաղաղությամբ ավարտվեց, սակայն, ըստ կաննոների, նման դեպքում հաղթանակը շնորհվում է սևերով խաղացող շախմատիստին: 

Այսպիսով, 7 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (11 միավոր), 2-րդ տեղում Արոնյանն է (9), Եռյակը եզրափակում է  Յու Յանգուին (8,5):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: