Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հերթական հաղթանակը տոնեց

10 Հունիսի 2019 21:25
Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հերթական հաղթանակը տոնեց

Նորվեգիայում շարունակում է ընթանալ Altibox Norway Chess սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Այսօր կայացած 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ուեսլի Սոն էր: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: 31-րդ քայլում մասնակիցները խաղաղ դաշինք կնքեցին:

Հաղթողին որոշելու համար կողմերն իրենց ուժերը փորձեցին «արմագեդոն»-ում, որտեղ արդյունավետ գործեց հայ գրոսմայստերը և կարևոր հաղթանակ տոնեց:

Ներկա պահին Արոնյանն իր հաշվին ունեցած 7,5 միավորով գտնվում է 2-րդ տեղում: Առաջատարը Մագնուս Կարլսենն է, ով ունի 8 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: