Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիար Մամեդյարովին

06 Հունիսի 2019 23:00
Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիար Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակում է ընթանալ Altibox Norway Chess սուպերմրցաշարը:

Երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին: Վերջինս արդեն իսկ 31-րդ քայլում ստիպված եղավ ընդունել իր պարտությունը:

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակած 4 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: Առաջին տեղում 5 միավորով Մագնուս Կարլսենն է:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: