Վլադիմիր Հակոբյանը հիվանդության պատճառով լքել է «Դուբայ Օփեն» մրցաշարը

10 Ապրիլի 2017 18:36
Վլադիմիր Հակոբյանը հիվանդության պատճառով լքել է «Դուբայ Օփեն» մրցաշարը

Հանգստայան օրերին տեղի ունեցան «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարի 5-7-րդ տուրերի պարտիաները: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հիվանդության պատճառով դադարեցրել է ելույթները մրցաշարում: Մրցաշարում հետագա ելույթները դադարեցրել է նաև նրա որդին` Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այսպիսով, «Դուբայ Օփեն»-ում Հայաստանի ներկայացուցիչներից մնացել են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանը: Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր, իսկ Քոթանջյանն իր ակտիվում ունի 4 միավոր:

6-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Իտուրիզագա Բոնելին, Ջոնս Գավայնը և Վիդիթ Սանթոշ Գուջրաթին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: