Մագնուս Կարլսենը՝ Grenke Chess Classic մրցաշարի հաղթող

29 Ապրիլի 2019 20:46
Մագնուս Կարլսենը՝ Grenke Chess Classic մրցաշարի հաղթող

 Գերմանիայում ավարտվեց Grenke Chess Classic սուպերմրցաշարը, որը գրոսմայստերական ֆանտաստիկ կազմ էր հավաքել: Հայաստանը ներկայացնում էր մեր հավաքականի առաջատարը՝ Լևոն Արոնյանը:

9 տուրերի արդյունքում 7,5 միավորով հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, երկրորդ հորիզոնականում 6 միավորով Ֆաբիանո Կարուանան էր, երրորդը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (5 միավոր) :

Մեր հավաքականի առաջատարը վերջին տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան իտալացի Կարուանայի հետ ու 4,5 միավորով բավարարվեց 6-րդ հորիզոնականով:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: