Grenke Chess Classic. Արոնյանը ցավալի պարտություն կրեց Կարլսենից

27 Ապրիլի 2019 21:03
Grenke Chess Classic. Արոնյանը ցավալի պարտություն կրեց Կարլսենից

Գերմանիայում շարունակում է ընթանալ Grenke Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Այսօր կայացած 7-րդ տուրում հայ շախմատիստը սևերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Խաղարկվեց թագուհու գամբիթի ընդունված համակարգը, որտեղ միջնախաղում Արոնյանը անճշտություն թույլ տվեց: Բարձրակարգ մրցակիցն անմիջապես օգտվեց, առավելություն ստացավ ու հստակորեն իրացրեց այն:

Հավելենք, որ սուպերմրցաշարի ավարտին մնացել է 2 տուր. առաջատարը նորվեգացի գրոսմայստերն է: Հայաստանի հավաքականի առաջատարը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: