Grenke Chess Classic. Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց

26 Ապրիլի 2019 22:27
Grenke Chess Classic. Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց

Գերմանիայում շարունակում է ընթանալ Grenke Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև հայգրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Այսօր կայացած 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Գերմանիայի ներկայացուցիչ Վինցենը Կեյմերն էր: Պարտիայի 52-րդ քայլում կողմերը խաղաղ դաշինք կնքեցին:

Ներկա պահին Արոնյանը 3,5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: