Grenke Chess Classic. Լևոն Արոնյանն իր առաջին հաղթանակը տոնեց

23 Ապրիլի 2019 23:40
Grenke Chess Classic. Լևոն Արոնյանն իր առաջին հաղթանակը տոնեց

Գերմանիայում շարունակում է ընթանալ Grenke Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Այսօր կայացած չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին: Պարտիան ավարտվել է 38-րդ քայլում:

Ներկա պահին Արոնյանն իր հաշվին ունեցած 2,5 միավորով կիսում 3-6-րդ տեղերը: Առաջին հորիզոնականը 3 միավորով կիսում են Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կարլսենը:

Վաղը 5-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: