ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնություններ. 6-րդ տուրում Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց առաջատար Ուեսլի Սոյի հետ

05 Ապրիլի 2017 14:10
ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնություններ. 6-րդ տուրում Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց առաջատար Ուեսլի Սոյի հետ

Հանգստյան օրից հետո Սենթ Լուիս քաղաքում շարունակվեցին ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնությունները, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանի մրցակիցն էր առաջատար Ուեսլի Սոն: Չնայած այն հանգամանքին, որ Հակոբյանը խաղում էր սև խաղաքարերով, նա պարտիայի ընթացքում ստացել էր մեծ առավելություն, սակայն 31-րդ քայլին վրիպում թույլ տվեց և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Խաղից հետո Հակոբյանը նշեց, որ ցավալի էր բաց թողնել հաղթանակի հասնելու հնարավորությունը, սակայն գոհ է ՖԻԴԵ-ի գործակիցների համաշխարհային դասակարգման 2-րդ շախմատիստի հետ ոչ-ոքի արդյունքից: Մրցաշարի 6-րդ տուրում Ֆաբիանո Կարուանան և Սամուել Շանկլանդը հաղթանակներ տոնեցին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

6-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Ուեսլի Սոն, ով 6 հնարավորից վաստակել է 4 միավոր: Վարուժան Հակոբյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Դանիել Նարոդիցկին և Յարոսլավ Ժերեբուխը առաջատարից հետ են մնում կեսական միավորով:

Կանանց մրցաշարի 6-րդ տուրի բոլոր հանդիպումներն ունեցան հաղթական ավարտ: Ցավոք, Տաթև Աբրահամյանը պարտություն կրեց: Այս տուրում Իրինա Կռուշի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Նազի Պայկիձեն: Այս հաղթանակի շնորհիվ Պայկիձեն սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 4 միավորով երկրորդ հորիզոնականում է ընթանում Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը: Տաթև Աբրահամյանը 3 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: