Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը «Կարպոս Օփեն»-ի առաջատարների թվում են

05 Ապրիլի 2017 13:38
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը «Կարպոս Օփեն»-ի առաջատարների թվում են

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Այս տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները` Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մրցում էին միմյանց դեմ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մանուել Պետրոսյանը խաղում էր մակեդոնացի շախմատիստի հետ և նորից կիսեց միավորը:

Այս տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 4,5-ական միավոր և առաջատարների թվում են: Մանուել Պետրոսյանն ունի 4 միավոր: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: