Վլադիսլավ Արտեմևը՝ Եվրոպայի չեմպիոն, Սերգեյ Մովսեսյանը 8-րդն է

31 Մարտի 2019 18:01
Վլադիսլավ Արտեմևը՝ Եվրոպայի չեմպիոն, Սերգեյ Մովսեսյանը 8-րդն է

Սկոպյեում ավարտվեց Եվրոպայի տղամարդկանց շախմատի առաջնությունը: Չեմպիոնի կոչումը  11  հնարավորից 9 միավորով նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմևը, արծաթե մեդալը բաժին հասավ շվեդ Գրադելիուս Նիլսին,  ով առաջատարին զիջեց լրացուցիչ ցուցանիշով: Երրորդը՝ լեհ Պյորուն Կասպերն էր:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից ամենահաջողը հանդես եկավ Սերգեյ Մովսեսյանը: Մեր շախմատիստը վերջնական աղյուսակում 8-րդն էր: Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանտ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Արման Պաշիկյանը զբաղեցրեցին, համապատասխանաբար, 34-րդ, 40-րդ, 48-րդ, 59-րդ, 86-րդ, 95-րդ ու 110-րդ տեղերը:  

Մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ.

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնացում է 157 շախմատիստ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: