Շախմատի Եվրոպայի առաջնություն. Վերջին տուրից առաջ Սերգեյ Մովսեսյանն առաջատարին զիջում է կես միավորով

29 Մարտի 2019 20:47
Շախմատի Եվրոպայի առաջնություն. Վերջին տուրից առաջ Սերգեյ Մովսեսյանն առաջատարին զիջում է կես միավորով

Սկոպյեում տեղի ունեցավ Եվրոպայի տղամարդկանց շախմատի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանն իր առաջին պարտությունը կրեց:

Սերգեյ Մովսեսյանը հաղթեց ու 7.5 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է՝ առաջատարին զիջելով կես միավորով: Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 6.5-ական միավոր,
Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը 6-ական, Արման Փաշիկյանն ու Շանթ Սարգսյանը 5.5-ական:

Այսօր տեղի է ունենալու վերջին խաղափուլը:

9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմևը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնացում է 157 շախմատիստ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: