Շախմատի Եվրոպայի առաջնություն. Սամվել Տեր-Սահակյանն առաջատարին զիջում է կես միավորով

27 Մարտի 2019 17:41
Շախմատի Եվրոպայի առաջնություն. Սամվել Տեր-Սահակյանն առաջատարին զիջում է կես միավորով

Սկոպյեում շարունակվում է Եվրոպայի տղամարդկանց շախմատի առաջնությունը: 11 տուրերից խաղարկվել են 8-ը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը 6 միավոր ունի, Սերգեյ Մովսեսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը 5.5-ական, Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանն ու Հայկ Մարտիրոսյանը 5-ական, Շանթ Սարգսյանը՝ 4:

Այսօր տեղի ունենալու 9-րդ խաղափուլը:

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով շարունակում է գլխավորել Իսրայելի ներկայացուցիչ Մաքսիմ Ռոդշտեյնը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնացում է 157 շախմատիստ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: