Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակով են մեկնարկել «Դուբայ Օփեն» մրցաշորում

04 Ապրիլի 2017 13:46
Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակով են մեկնարկել «Դուբայ Օփեն» մրցաշորում

Երեկ  ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկեց «Դուբայ Օփեն» անվանումը կրող միջազգային խոշոր մրցաշարը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են  3 շախմատիստ. գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը  և Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը:

Մրցաշարի առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտվեց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: