Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը մասնակցում են «Դուբայ Օփեն» մրցաշարին

03 Ապրիլի 2017 23:16
Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը մասնակցում են «Դուբայ Օփեն» մրցաշարին

Այսօր ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկում է «Դուբայ Օփեն» անվանումը կրող միջազգային խոշոր մրցաշարը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցում են 43 երկրի 216 շախմատիստ, այդ թվում` 42 գրոսմայստեր,  6 կանանց գրոսմայստեր, 33 միջազգային վարպետ, 6 կանանց միջազգային վարպետ, 12 ՖԻԴԵ-ի վարպետ և 11 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

Մրցաշարում Հայաստանը կունենա 3 պատվիրակ. գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը  և Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: