Մեկնարկել է շախմատի Եվրոպայի առաջնությունը

18 Մարտի 2019 20:22
Մեկնարկել է շախմատի Եվրոպայի առաջնությունը

Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: 

Մրցաշարը ներկայացուցչական կազմ ունի. 357 մասնակցից 142 կրում են գրոսմայստերի կոչում: Առաջին դասակարգված շախմատիստն է օրեր առաջ Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը նվաճած Վլադիսլավ Արտեմևը:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը,  Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

Այս պահին ընթանում է առաջին տուրը:

Հավելենք, որ ստուգատեսի գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: