Շախմատի ԱՄՆ-ի առաջնություն. հայ շախմատիստները հաջող ելույթներ են ունենում

03 Ապրիլի 2017 15:18
Շախմատի ԱՄՆ-ի առաջնություն. հայ շախմատիստները հաջող ելույթներ են ունենում

Սենթ Լուիս քաղաքում շարունակվում են ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնությունները, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Երկու մրցաշարերում էլ կայացել են 11 նախատեսված տուրերից հինգը: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, ով 5 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Վարուժան Հակոբյանը, Հիկարու Նակամուրան, Ռեյ Ռոբսոնը, Դանիել Նարոդիցկին և Յարոսլավ Ժերեբուխը առաջատարից հետ են մնում կեսական միավորով:

Կանանց մրցաշարում եռիշխանություն է. Աննա Զատոնսկիխը, Իրինա Կռուշը և Նազի Պայկիձեն վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 1-3-րդ հորիզոնականները: Տաթև Աբրահամյանը վաստակել է 3 միավոր և ընթանում է 4 հորիզոնականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: