Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը՝ աշխարհի չեմպիոն

13 Մարտի 2019 19:24
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը՝ աշխարհի չեմպիոն

Ղազախստանի Աստանա քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Այսօր տեղի ունեցավ նախավերջին տուրը, որի արդյունքներով Ռուսաստանի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Ռուսները 3,5 : 0,5 հաշվով հաղթեցին շվեդներին ու 14 միավորով անհասանելի դարձան մոտակա մրցակցի՝ Հնդկաստանի հավքականի համար (11 միավոր):

Մյուս զույգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:

Հնդկաստան 2 : 2 ԱՄՆ

Իրան  2 : 2 Ադրբեջան

Եգիպտոս 2,5 :1.5 Ղազախստան

Չինաստան 3:1 Անգլիա

Վաղը տեղի ունենալու վերջին տուրը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: