Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. 7-րդ տուրում տեղի ունեցավ ԱՄՆ - Ռուսաստան սկզբունքային մրցավեճը

12 Մարտի 2019 20:44
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. 7-րդ տուրում տեղի ունեցավ ԱՄՆ - Ռուսաստան սկզբունքային մրցավեճը

Ղազախստանի Աստանա քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում մասնակցում են հեևյալ երկրները. Հնդկաստան, Շվեդիա, Իրան, Ռուսաստան, Եգիպտոս, ԱՄՆ, Չինաստան, Ադրբեջան, Անգլիա, Ղազախստան:

7-րդ տուրում տեղի ունեցավ մրցաշարի գլխավոր դիմակայությունը: Միմյանց հետ մրցեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հավաքականները: Վլադիսլավ Արտեմևի հաղթանակի շնորհիվ ռուսները կարողացան նվազագույն՝ 2,5 : 1,5 հաշվով հաղթանակ տոնել ու ամրապնդվել առաջին հորիզոնականում:

Մյուս զույգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Չինաստան 2,5 : 1,5  Շվեդիա

Անգլիա 2,5 : 1,5 Եգիպտոս

Ղազախստան 1,5 : 2,5 Իրան

Ադրբեջան 2 : 2 Հնդկաստան

Հավելենք, որ այս տուրից հետո Անգլիան 2-րդ տեղում է, Հնդկաստանը՝ 3-րդ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: