Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարում

02 Ապրիլի 2017 14:13
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարում

Հայ գրոսմայստերները մեկնարկեցին «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարում կայացած առաջին տուրում հաղթանակ են տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Մրցաշարին մասնակցում են 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: