Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Ռուսաստանը՝ մրցաշարի միանձնյա առաջատար

07 Մարտի 2019 20:41
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Ռուսաստանը՝ մրցաշարի միանձնյա առաջատար

Ղազախստանի Աստանա քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում մասնակցում են հեևյալ երկրները. Հնդկաստան, Շվեդիա, Իրան, Ռուսաստան, Եգիպտոս, ԱՄՆ, Չինաստան, Ադրբեջան, Անգլիա, Ղազախստան:

Այսօր կայացավ երրորդ տուրը, գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Իրան 3,5 : 0,5 Շվեդիա

Եգիպտոս 0,5 : 3,5 Հնդկաստան

Չինաստան 1,5 : 2,5 Ռուսաստան

Անգլիա 2 : 2 ԱՄՆ

Ղազախստան 2:2 Ադրբեջան

3-րդ տուրից հետո մրցաշարը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Ռուսաստանի ընտրանին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: