Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ավարտեց իր ելույթները Gibraltar Masters մրցաշարում:
Հայկական շախմատի առաջատարը վերջին տուրում ցավալի պարտություն կրեց Անգլիայի ներկայացուցիչ գրոսմայստեր Դևիդ Հաուելից ու 6,5 միավորով դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից:
Հատկանշական է, որ հայ շախմատիստը 5,5 կետով իջեցրեց իր միջազգային անհատական վարկանիշը, որը մրցաշարից առաջ 2767 էր:
Gibraltar Masters 2019-ի հաղթող դարձավ ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևը, ով 10 հնարավորից 8,5 միավոր վաստակեց:
Հավելենք, որ Gibraltar Masters 2018-ում չեմպիոն էր հռչակվել հենց Լևոն Արոնյանը: