Gibraltar Masters. Արոնյանը չկարողացավ կոտրել Սարիչի դիմադրությունը

31 Հունվարի 2019 02:36
Gibraltar Masters. Արոնյանը չկարողացավ կոտրել Սարիչի դիմադրությունը

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը այսօր նախավերջին պարտիան անցկացրեց Gibraltar Masters մրցաշարում:

Մեր գրոսմայստերը սև խաղաքարերով չկարողացավ կոտրել խորվաթ շախմատիստ Իվան Սարիչի դիմադրությունը: Պարտիայի 60-րդ քայլում կողմերը ոչ-ոքի համաձայնվեցին:

Այս պահին Արոնյանը 9 հնարավորից ունի 6,5 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Առաջատարը ռուս Վլադիսլավ Արտեմևը, ով 9 հնարավորից 7,5 միավոր ունի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: