Վեյկ ան Զեեի սուպերմրացաշարը թևակոխում է վճռորոշ փուլ

25 Հունվարի 2019 17:43
Վեյկ ան Զեեի սուպերմրացաշարը թևակոխում է վճռորոշ փուլ

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի օրացուցային պլանի ամենահայտնի մրցաշարերից մեկը՝ Tata Steel Chess կամ Վեյկ ան Զեե  կոչվող սուպերմրցաշարը: 

Այն անցկացվում է 1937 թվականից և ունի իր ավանդույթները. գործում է շրջանային մրցակարգ, մասնակիցները անկախ վարկանիշից հատուկ նախատեսված հոնորարներ են ստանում, իսկ տոնական բանկետի գլխավոր ճաշատեսակը համարվում է ոլոռով ապուրը: Ավանդույթի համաձայն, երեկոյի ճաշատեսակը առաջինը փորձում է մրցաշարի հաղթողը:

Այս տարի «Վեյկ ան Զեե»-ն մեկնարկել է հունվարի 11-ին և ավարտվելու է ընթացիկ ամսվա 27-ին: Ինչպես միշտ՝ այս անգամ նույնպես բավականին ներկայացուցչական կազմ է հավաքվել.

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2835), Շախրիյար Մամեդյարով  (Ադրբեջան, 2817), Դին Լիժեն (Չինաստան, 2813), Անիշ Գիրի(Հոլանդիա, 2783), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2777), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773),

Յան Նեպոմնյաշի (Ռուսաստան, 2763), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան, 2757), Յան-Կրիշտոֆ Դուդա (Լեհաստան, 2738), Ռիխարդ Ռապորտ (Հունգարիա, 2731), Սեմ Շենկլենդ (ԱՄՆ, 2725), Վլադիմիր Վեդոսեև (Ռուսաստան, 2724), Սանտոշ Վիդիտ (Հնդկաստան, 2695), Յորդեն վան Ֆորեսթ (Հոլանդիա, 2612):

Խաղարկված 10 տուրից հետո մրցաշարը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով նաև «Վեյկ ան Զեե»-ի գործող չեմպիոնն է:

Կարլսեն – 7 միավոր, Գիրի – 6,5, Անանդ, Նեպոմնյաշի, Լիժեն – 6-ական, Ռաջաբով, Վիդիտ – 5, Դուդա, Ֆեդոսեև, Շենկլենդ, Ռապորտ – 4,5-ական, Մամեդյարով, Վան Ֆորեստ – 4-ական, Կրամնիկ – 2,5.

Այս պահին տեղի է ունենում 11-րդ տուրը, որտեղ միմյանց հետ մրցում են հետևյալ զույգերը:

Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Անիշ Գիրի(Հոլանդիա) – Սեմ Շենկլենդ (ԱՄՆ)

Յան Նեպոմնյաշի (Ռուսաստան) – Վլադիմիր Վեդոսեև (Ռուսաստան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Յորդեն վան Ֆորեսթ (Հոլանդիա)

Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – Սանտոշ Վիդիտ (Հնդկաստան)

Ռիխարդ Ռապորտ (Հունգարիա) – Դին Լիժեն (Չինաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Յան-Կրիշտոֆ Դուդա (Լեհաստան)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: