Gibraltar Masters. Լևոն Արոնյանը հերթական հաղթանակը տոնեց

24 Հունվարի 2019 21:44
Gibraltar Masters. Լևոն Արոնյանը հերթական հաղթանակը տոնեց

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Gibraltar Masters մրցաշարում:

Այսօր կայացած 3-րդ տուրում հայազգի գրոսմայստերը վստահ հաղթանակ տոնեց իսպանացի Կուենկա Խիմենեսի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 52-րդ քայլում:

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակած 2,5 միավորով 12 շախմատիստների հետ միասին կիսում է առաջին հորիզոնականը:

Չորրորդ տուրը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: