Gibraltar Masters. Արոնյանը հաղթանակ և ոչ-ոքի է գրանցել մեկնարկում

24 Հունվարի 2019 00:08
Gibraltar Masters. Արոնյանը հաղթանակ և ոչ-ոքի է գրանցել մեկնարկում

Gibraltar International Chess Festival 2019 մրցաշարում, որը նաև կրում է Gibraltar Masters անվանումը, մեկնարկել է Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մեկնարկային 2 տուրերում մեր շախմատիստը նախ հաղթել է ինդոնեզուհի Իրինե Սուկանդարին, իսկ ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ նրա պարտիան խաղաղ ելք է ունեցել:

Հիշեցնենք, որ Արոնյանը հաղթել էր Gibraltar Masters 2018-ում:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են ավելի քան 250 շախմատիստ, որոնց թվում են ուժեղագույն գրոսմայստերներ: Խաղարկվելու է 10 տուր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: