Ժամանակից շուտ հայտնի դարձան շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց չեմպիոնների անունները

19 Հունվարի 2019 22:45
Ժամանակից շուտ հայտնի դարձան շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց չեմպիոնների անունները

Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը շարունակում է ընթանալ շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Այսօր կայացավ նախավերջին 8-րդ տուրը:

Տղամարդկանց պայքարում այսօր գլխավոր ինտրիգն այն էր, թե արդյո՞ք Արման Փաշիկյանն կպարտվի, որպեսզի վերջին տուրում նոր հայտնի դառնա չեմպիոնի անունը: Սակայն Փաշիկյանն այս տուրում խաղաղ դաշինք կնքեց Տիգրան Պետրոսյանի հետ և վաստակած 6 միավորով ժամանակից շուտ դարձավ մրցաշարի հաղթող:

Կանանց պայքարում իրավիճակը նույնն էր, ինչ տղամարդկանցում: Մինչ այս Մարիա Գևորգյանը վստահաբար գլխավորում էր աղյուսակը: 8-րդ տուրում ոչ-ոքի գրանցելուց հետո վաստակած 6 միավորով ժամանակից շուտ հռչակվեց չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: