Շախմատի Հայաստանի առաջնություն. Փաշիկյանն ու Գևորգյանը շարունակում են հաղթարշավը

17 Հունվարի 2019 20:47
Շախմատի Հայաստանի առաջնություն. Փաշիկյանն ու Գևորգյանը շարունակում են հաղթարշավը

Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը շարունակում է ընթանալ շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Այսօր կայացավ 6-րդ տուրը:

Տղամարդկանց պայքարում շարունակում է փայլել Արման Փաշիկյանը, ով այս անգամ առավելության հասավ Արամ Հակոբյանի նկատմամբ: Փաշիկյանը 5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վերջինիս 3,5 միավորով հետապնդում են Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց պայքարում էլ վստահ քայլերով շարունակում է առաջ շարժվել Մարիա Գևորգյանը: Վերջինս այս տուրում հաղթեց Աննա Խաչատրյանին և վաստակած 5,5 միավորով մնում է առաջին հորիզոնականում: Սիրանուշ Ղուկասյանն ու Արփինե Գրիգորյանը զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար 4,5 և 3,5 միավորով:

 

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: