Շախմատի Հայաստանի առաջնություն. 5-րդ տուրից հետո առաջատարները չփոխվեցին

16 Հունվարի 2019 20:47
Շախմատի Հայաստանի առաջնություն. 5-րդ տուրից հետո առաջատարները չփոխվեցին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ և կանանց 74-րդ առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Տղամարդիկ.

Այստեղ Արման Փաշիկյանը (4 միավոր) մոտակա հետապնդողից պոկված է 1 միավորով և վստահորեն գլխավորում է աղյուսակը:

2րդ և 3-րդ տեղերում ընթացող Տիգրան Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը պարտություն կրեցին և իրենց տեղը զիջեցին, համապատասխանաբար, Սամվել Տեր-Սահակյանին (3) և Ռոբերտ Հովհաննիսյանին (2.5):

Հարկ ենք համարում նշել, որ ևս 4 շախմատիստ ունի 2.5 միավոր, սակայն Հովհաննիսյանը 3-րդն է լրացուցիչ ցուցանիշի շնորհիվ:

 

Կանայք.

Կանանց պայքարում Մարիա Գևորգյանը (4.5 միավոր) էլ ավելի մեծացրեց իր առավելությունը. նա այս պահին 2-րդ տեղին գերազանցում է 1.5 միավորով:

Սիրանուշ Ղուկասյանն ու Սուսաննա Գաբոյանն էլ 3-ական միավորով բաժանում են 2-րդ և 3-րդ տեղերը:

Աննա Խաչատրյան - Մարիա Կուրսովա պարտիան հետաձգվել է:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: