Շախմատի Հայաստանի առաջնություն. Արման Փաշիկյանն ու Մարիա Գևորգյանը առաջ են պոկվում մրցակիցներից

15 Հունվարի 2019 20:49
Շախմատի Հայաստանի առաջնություն. Արման Փաշիկյանն ու Մարիա Գևորգյանը առաջ են պոկվում մրցակիցներից

Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ և կանանց 74-րդ առաջնություններում կայացավ 4-րդ տուրը:

Համառ պայքարում ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:

Տղամարդիկ.

3-րդ տուրից հետո այստեղ երկիշխանություն էր, սակայն այսօր Տիգրան Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց Արամ Հակոբյանին:

Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ տարած հաղթանակից հետո մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Արման Փաշիկյանը: Նա իր ակտիվում ունի 3,5 միավոր:

2-3-րդ տեղերը 2 միավորով միմյանց միջև բաժանում են Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Կանայք.

Կանանց մրցաշարում 4-րդ տուրը շատ բան չփոխեց: Առաջատարը 3,5 միավորով շարունակում է մնալ Մարիա Գևորգյանը, սակայն մրցանակային տեղերի համար պայքարն էլ ավելի է թեժացել:

2,5 միավոր ունեն միանգամից 4 շախմատիստուհի. Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Ավետիսյանը:

Վաղը՝ Երևանի ժամանակով 15:00-ին կսկսվի 5-րդ տուրը:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: