Շախմատի Հայաստանի առաջնություն. տղամարդկանց մրցաշարում երկիշխանություն հաստատվեց, արդյունքներ

14 Հունվարի 2019 20:51
Շախմատի Հայաստանի առաջնություն. տղամարդկանց մրցաշարում երկիշխանություն հաստատվեց, արդյունքներ

Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ և կանանց 74-րդ առաջնությունները:

Ձեզ ենք ներկայացնում 3-րդ տուրի արդյունքները.

Տղամարդիկ.

Տղամարդիկ այս տուրում խաղաղասեր էին. ավարտված 5 պարտիաներից 4-ը խաղաղ ելք ունեցան, և միայն Արման Փաշիկյանը կարողացավ սև խաղաքարերով պարտության մատնել Շանթ Սարգսյանին:

Այսպիսով, 3-րդ տուրից հետո երկիշխանություն հաստատվեց. Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը 2,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը.

ճիշտ է՝ ներկա պահին լրացուցիչ ցուցանիշով առաջին հորիզոնականում Փաշիկյանն է, սակայն ընթացքում գործակիցները նույնպես փոփոխությունների են ենթարկվում:

Զավեն Անդրեասյանը 2 միավորով 3-րդ տեղում է:

Կանայք.

Այս տուրից հետո առաջատարը չփոխվեց: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով շարունակում է գլխավորել Մարիա Գևորգյանը: 2-3-րդ տեղերը 2 միավորով միմյանց մեջ բաժանում են Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Խաչատրանը:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: