Շախմատի Հայաստանի առաջնություն. կայացավ առաջին տուրը, արդյունքներ

12 Հունվարի 2019 20:25
Շախմատի Հայաստանի առաջնություն. կայացավ առաջին տուրը, արդյունքներ

Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը մեկնարկել է շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնությունը:

Մեկնարկային տուրում 5 պարտիաներից միայն մեկն ավարտվեց խաղաղ ելքով, իսկ մյուս 4-ում հաղթողների անունները պարզ դարձավ:

Տղամարդիկ, 1-ին տուր.

Մանուել Պետրոսյան - Արամ Հակոբյան՝ 1/2:1/2

Ռոբերտ Հովհաննիսյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 1:0

Արման Փաշիկյան - Հայկ Մարտիրոսյան՝ 1:0

Զավեն Անդրիասիան - Տիգրան Հարությունյան՝ 1:0

Շանթ Սարգսյան - Տիգրան Պետրոսյան՝ 0:1 

Այսպիսով, առաջին տուրից հետո վաստակած մեկ միավորով միանգամից 4 շախմատիստներ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Կանայք, 1-ին տուր.

Մարիա Գևորգյան - Աննա Խաչատրյան՝ 1:0 

Մարիա Կուրսովա - Սոնա Ասատրյան ՝ 1:0

Նարե Առաքելյան - Լիլիթ Գալոյան՝ 1/2:1/2 

Մարիամ Մկրտչյան - Աննա Սարգսյան՝ 0:1 

Սիրանուշ Ղուկասյան - Սուսաննա Գաբոյան՝ 1:0

Կանանց պայքարում նույնպես առաջին տուրից հետո 4 շախմատիստուհիներ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: