Հայկ Մարտիրոսյանը` Ցյուրիխի միջազգային մրցաշարի հաղթող

31 Դեկտեմբերի 2018 00:49
Հայկ Մարտիրոսյանը` Ցյուրիխի միջազգային մրցաշարի հաղթող

 Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին մի շարք գրոսմայստերներ ու միջազգային վարպետներ, հիանալի մասնակցություն ունեցավ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը անցկացրած 7 տուրերում վաստակեց 5.5 միավոր, չկրեց ոչ մի պարտություն և գրավեց առաջին տեղը:

Հարկ է նշել, որ ևս 4 գրոսմայստեր հավաքել էր նույնքան միավոր. գերմանացի Սվեն Ռասմուսը, Հնդկաստանի ներկայացուցիչ Նարայանան, կրկին գերմանացի Դենիս Վագներն ու Ռումինիայի դրոշի ներքո հանդես եկող Անդրեի Իստրատեսկուն:

Վերջիններին մեր շախմատիստը գերազանցեց լրացուցիչ ցուցանիշով:

Հավելենք, որ Մարտիրոսյանը 2.6 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը, որն այս պահին 2607 է:

Մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: