Ավարտվեց արագ շախմատի տղամարդկանց ԱԱ-ը. Տիգրան Պետրոսյանը տեղ գտավ տասնյակում

28 Դեկտեմբերի 2018 22:45
Ավարտվեց արագ շախմատի տղամարդկանց ԱԱ-ը. Տիգրան Պետրոսյանը տեղ գտավ տասնյակում

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց նաև տղամարդկանց արագ շախմատի աշխարհի առանջնությունը:

Կայացած 15 տուրերից հետո վաստակած 11 միավորով չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող 22-ամյա գրոսմայստեր Դանիլ Դուբովը: Վաստակած 10,5 միավորով 2-5-րդ տեղերը կիսեցին Շահրիար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտեմևը և Մագնուս Կարլսենը:

Մեր հայրենակիցներից ամենալավը հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը: Վերջինս զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը(10 միավոր): 

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին՝ Լևոն Արոնյանը(99-րդ տեղ, 7,5 միավոր), Վլադիմիր Հակոբյանը(76-րդ տեղ, 8 միավոր), Տիգրան Լևոնի Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը(31-րդ տեղ, 9 միավոր), Հրանտ Մելքումյանը(84-րդ տեղ, 8 միավոր), Ռոբերտ Հովհաննիսյանը(69-րդ տեղ, 8 միավոր), Արամ Հակոբյանն(139-րդ տեղ, 7,5 միավոր) ու Վահե Դանիելյանը(189-րդ տեղ, 5,5 միավոր):

Մրցանակային ֆոնդը բաժանվել է հետևյալ սկզբունքով.

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: