Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը

27 Դեկտեմբերի 2018 17:47
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է տղամարդկանց և կանանց արագ շախմատի աշխարհի առանջնությունը, իսկ այն ավարտվելուն պես՝ սկսվելու է կայծակնային շախմատի մրցաշարը:

Մրցաշարի ժամանկարգի, մրցանակային ֆոնդի և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ.

 Հայաստանի բավականին ներկայացուցչական կազմ ունի: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը,

Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանն ու Վահե Դանիելյանը: Մեր 8 շախմատիստներից 7-ը գրոսմայստերի կոչում ունեն, և միայն Վահե Դանիելյանն է ՖԻԴԵ-ի վարպետ:

Կանանց մրցաշարին Հայաստանի դրոշի ներքո հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը:

Արդեն խաղարկված 5 տուրերից հետո 3,5-ական միավոր ունեն Արոնյանը, Հակոբյանը, Սարգսյանը, Պետրոսյանն ու Հովհաննիսյանը: Մելքումյանը իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ Հակոբյանն ու Դանիելյանը՝ 1-ական:

Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Աոնյանը իր միակ պարտությունը կրել է Ռոբերտ Հովհաննիսյանից:

Կանանց մրցաշարում Մկրտչյանը վաստակել է 3, Դանիելյանը՝ 2.5, Գևորգյանը՝ 1.5 միավոր:

 

Պարտիաների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումներով`

Տղամարդիկ. 

Կանայք.

Մեր շախմատիստների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ`

Տղամարդիկ.

Կանայք.

Հավելենք, որ տղամարդկանց մրցաշարին մասնակցում է Մագնուս Կարլսենը, ով 5 տուրերից հետո 3 միավոր ունի:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: