London Chess Classic. կայծակնային շախմատում նույնպես Արոնյանը զիջեց Վաշիե-Լագրավին

13 Դեկտեմբերի 2018 23:00
London Chess Classic. կայծակնային շախմատում նույնպես Արոնյանը զիջեց Վաշիե-Լագրավին

Լոնդոնում շարունակում է ընթանալ Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի London Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ում մրցակիցը կիսաեզրափակչում Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

Կայծակնային շախմատում նույնպես մեր գրոսմայստերը տանուլ տվեց: Կայացած 4 պարտիայից Արոնյանը տոնեց ընդամենը մեկ հաղթանակ և կրեց 3 պարտություն:

Հիշեցնենք, որ մինչ այս Արոնյանը Վաշիե-Լագրավի հետ դասական շախմատում ոչ-ոքի էր խաղացել, իսկ արագ շախմատում կրկին զիջել:

Զուգահեռաբար ընթացքող կիսաեզրափակչի մյուս զույգում Հիկարու Նակամուրան առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Այսպիսով, եզրափակչում միմյանց հետ կմրցեն Վաշիե-Լագրավն ու Նակամուրան, իսկ Արոնյանն ու Կարուանան կպայքարեն երրորդ տեղի համար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: