London Chess Classic. Արոնյանը արագ շախմատում պարտություն կրեց

13 Դեկտեմբերի 2018 20:49
London Chess Classic. Արոնյանը արագ շախմատում պարտություն կրեց

Լոնդոնում շարունակում է ընթանալ Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի London Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ում մրցակիցը կիսաեզրափակչում Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

Դասական պարտիաների 2 ոչ-ոքիներից հետո շախմատիստները այսօր արագ շախմատի 2 պարտիա անցկացրեցին: Մեր շախմատիստը առաջին պարտիայում խաղում էր սպիտակ խաղաքարերով և նպաստավոր դիրք էր ստացել, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը. գրանցվեց ոչ-ոքի: Երկրորդ պարտիայում Արոնյանը, խաղալով սև խաղաքարերով, վտանգավոր դիրք ստացավ և ժամանակի սղության պատճառով պարտություն կրեց:

Հիշեցնենք, որ գրոսմայստերները կայծակնային շախմատի կանոններով ևս 4 պարտիա են անցկացնելու:

Զուգահեռաբար ընթացող կիսաեզրափակչում Կարուանան և Նակամուրան արագ շախմատի առաջին պարտիան ոչ-ոքի են ավարտել:

Հավելենք, որ ընդհանուր մրցանակային ֆոնդը 300000 դոլար է: Հաղթողը կստանա 120000:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: