Մեկնարկում է London Chess Classic-ը. այլ մանրամասներ

07 Դեկտեմբերի 2018 20:55
Մեկնարկում է London Chess Classic-ը. այլ մանրամասներ

Դեկտեմբերի 11-ին Լոնդոնում մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի London Chess Classic մրցաշարը: Մրցաշարին իրավունք ունի մասնակցելու Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մասնակցության իրավունք են նվաճել նաև Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ): Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

London Chess Classic-ում լինելու են կիսաեզրափակիչներ և եզրափակիչ: Շախմատիստնեը 2-ական պարտիա են անցկացնելու դասական շախմատի կանոներով (դեկտեմբերի 11-12), որից հետո մրցելու են արագ և կայծակնային շախմատի ժամակարգով (դեկտեմբերի 13):

Կիսաեզրափակիչների հաղթողները կանցնեն եզրափակիչ, որի դասական մասը լինելու է դեկկտեմբերի 15-16-ը, իսկ արագ և կայծակնային մասը՝ դեկտեմբերի 17-ին: Նաև նախատեսված է թայ-բրեք՝ 3-րդ տեղին որոշելու համար:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը 300000 դոլար է: Հաղթողը կստանա 120000:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: