Ընտրվել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների անցկացման վայրը

07 Դեկտեմբերի 2018 17:44
Ընտրվել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների անցկացման վայրը

Ընտրվել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների անցկացման վայրը և որոշվել մրցանակային ֆոնդը

ՖԻԴԵ-ն հայտնել է, որ 2018թ. արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները անցկացվելու են
Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ից 31-ը:
Երկու առաջնություններն էլ անցնելու են շվեյցարական մրցակարգով՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար.

Արագ շախմատ.
Տղամարդիկ՝ 15 տուր, կանայք՝ 12 տուր
Ժամակարգը՝ 15 րոպե + 10 վրկ

Կայծակնային շախմատ.
Տղամարդիկ՝ 15 տուր, կանայք՝ 12 տուր
Ժամակարգը՝ 3 րոպե + 2 վրկ

Ընդհանուր մրցանակային ֆոնդը՝ 1 մլն դոլար
Տղամարդկանց արագ շախմատ - 350000
Տղամարդկանց կայծակնային շախմատ - 350000
Կանանց արագ շախմատ - 150000
Կանանց կայծակնային շախմատ - 150000

Բացման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-ին Երևանի ժամանակով 20:30-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: