ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների թարմացված վարկանիշային աղյուսակը. Արոնյանը պահպանել է իր դիրքը

30 Նոյեմբերի 2018 20:27
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների թարմացված վարկանիշային աղյուսակը. Արոնյանը պահպանել է իր դիրքը

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը հրապարակել է շախմատիստների թարմացված վարկանիշային աղյուսակը: Աշխարհի չեմպիոնի մրցամարտից հետո առաջին հորիզոնականում փոփոխություն չի եղել:

Վերին հորիզոնականում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2835): Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան պահպանել է իր վարկանիշը և գտնվում է 2-րդ հորիզոնականում (2832): Ադրբեջանցի գրոսմայստեր Շաքրիյար Մամեդյարովն էլ եզրափակում է լավագույն եռյակը (2817):

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նույնպես պահպանել է իր դիրքը և 2765 վարկանիշային միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ նոյեմբերի 28-ին ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտը: Նորվեգացի Մագնուս Կարլսենը թայ-բրեքում (3:0) հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային և պահպանեց տիտղոսը:

Աշխարհի 100 լավագույն շախմատիստների անունները կարող եք տեսնել այստեղ.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: