Կարլսենի խաղի մակարդակը ֆենոմենալ է. Կասպարով

29 Նոյեմբերի 2018 18:35
Կարլսենի խաղի մակարդակը ֆենոմենալ է. Կասպարով

Կարլսեն - Կարուանա մրցամարտից հետո իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել շախմատի 13-րդ աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:

«Շնորհավորում եմ Մագնուսին, նրա խաղի մակարդակը շատ բարձր է, իսկ արագ շախմատինը՝ ֆենոմենալ: Բոլորն են սխալներ թույլ տալիս, երբ արագ են խաղում, սակայն Կարլսենի մոտ այդ տոկոսը չնչին է: Նրա սխալները 15% են կազմում, որը անհավանական թիվ է շախմատային վիճակագրության համար: Այդ ժամակարգում Կարլսենը մեծ առավելություն ունի:
Կարուանան նույնպես հրաշալի հանդես եկավ և ամեն ինչ արեց, որ աշխարհի չեմպիոնը ավելի ու ավելի լավ խաղա: Ի դժբախտություն նրա՝ Մագնուսը արեց դա»,- գրել է հայազգի գրոսմայստերը:

Հավելենք, որ Կարլսենը հաղթանակ տարավ թայ-բրեքում՝ 3:0 հաշվով և պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: