Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն

29 Նոյեմբերի 2018 17:19
Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն

Սլովենիայի Բլեդ քաղաքում րոպեներ առաջ ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը։

50 տարեկաններից բարձր խմբում փայլուն հաջողության հասավ Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը։ Մեր շախմատիստը մեկ շնչով անցկացրեց ամբողջ մրցաշարը, չկրեց ոչ մի պարտություն և 11 հնարավորից վաստակելով 8.5 միավոր՝ արժանիորեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 

8.5 միավոր ուներ նաև վրացի հանրահայտ գրոսմայստեր Գեորգի Բագատուրովը, սակայն հավասարության դեպքում հաշվի էր առնվում շախմատիստների անձնական հանդիպումը, որտեղ էլ հաղթանակ էր տոնել Մովսիսյանը:

Մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: