Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան շարունակում են ոչ-ոքիների շարքը

21 Նոյեմբերի 2018 23:41
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան շարունակում են ոչ-ոքիների շարքը

Լոնդոնում շարունակում է լարված պայքարում ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը: Այսօր կայացավ 9-րդ տուրը:

Սպիտակ խաղաքարերով հանդես էր գալիս գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն, իսկ սև ֆիգուրներով համապատասխանաբար Ֆաբիանո Կարուանան: 56-րդ քայլում կողմերը կողմերը համաձայնվեցին խաղաղ դաշինք կնքել:

9-րդ տուրն անընդմեջ նորվեգացի և իտալացի գրոսմայստերները ոչ-ոքի են խաղում և իրենց հաշվին ունեն 4,5 միավոր:

10-րդ տուրը կկայանա վաղը և կմեկնարկի երևանի ժամանակով 19:00-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: