Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղ. հայտնի է, թե ինչու է վրիպել Կարուանան

20 Նոյեմբերի 2018 20:36
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղ. հայտնի է, թե ինչու է վրիպել Կարուանան

Կարլսենի և Կարուանայի միջև ընթացքող շախմատային թագի համար պայքարի 8-րդ պարտիան նույնպես ոչ-ոքի էր ավարտվել:

Հանդիպման միջնամասում ԱՄՆ-ը ներկայացնող շախմատիստը զգալի առավելություն է ունեցել, սակայն քայլ անելու պահին խոսակցություն լսելով՝ շեղվել և թույլ է տվել վրիպում, որից հետո դիրքը հավասարվել է: Այս մասին տեղեկացնում է Evening Standard-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, չնայած այն բանին, որ շախմատիստները խաղում են ձայնամեկուսիչ «ակվարիումում»՝ այդ ձայնը լսել է նաև Կարլսենը:

«Խոսակցություններ էին լսվում, բայց դրանք այդքան էլ պարզ չէին: Վստահ եմ՝ կազմակերպիչները կշտկեն այս ամենը. նման բան չպետք է լիներ»,- հայտարարել է նորվեգացի գրոսմայստերը:

Հավելենք, որ դիմակայության հաշիվը 4:4 է: Այսօր հանգստյան օր է հայտարարված: 9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը Երևանի ժամանակով 19:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: