Կարլսեն - Կարուանա. 6-րդը՝ նույնպես խաղաղ էր

17 Նոյեմբերի 2018 11:48
Կարլսեն - Կարուանա. 6-րդը՝ նույնպես խաղաղ էր

Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարի կեսը արդեն պատմություն է:

Նախօրեին կայացած 6-րդ խաղափուլը, որտեղ սպիտակ խաղաքարերով խաղում էր Մագնուս Կարլսենը: Գրոսմայստերները նորից ոչ ռիսկային մարտավարություն ընտրեցին, ինչը հանգեցրեց հերթական տաղտկալի ոչ-ոքիին:

Խաղարկված ռուսական պարտիայում թագուհիների արագ փոխանակություն տեղի ունեցավ և չնայած՝ խաղը ավարտվեց 80-րդ քայլում, այդ ընթացքում մրցակիցներից ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկարողացավ զգալի առավելություն ստանալ: Կարլսենն ու Կարուանան հերթական անգամ ապացուցեցին, որ ֆիզիկական հիանալի պատրաստություն ունեն և ամբողջ պարտիան կարող են անցկացնել համակարգչին բնորոշ ճշգրտությամբ: 

Այսօր հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 12-ին Երևանի ժամանակով 19:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: