Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան շարունակում են ոչ-ոքիների շարքը

13 Նոյեմբերի 2018 23:07
Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան շարունակում են ոչ-ոքիների շարքը

Լոնդոնում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Չորրորդ տուրն անընդմեջ կողմերը խաղաղ դաշինք են կնքում: 

Այս անգամ սպիտակ խաղաքարերով հանդես եկավ Կարսլենը: Մրցակիցների քայլերից հետո ստացվեց անգլիական սկզբնախաղ, և ամբողջ պարտիայի ընթացքում նրանցից ոչ մեկը լուրջ առավելություն չստացավ: 34-րդ քայլում կողմերը ոչ-ոքի համաձայնվեցին:

Այսպիսով, մրցամարտի 1/3-ը անցյալում է, իսկ հաշիվը հավասար՝ 2:2:   

Հավելենք, որ վաղը հերթական հանգստյան օրն է: Գրոսմայստերները կվերադառնան խաղատախտակի առաջ և կանցկացնեն 5-րդ պարտիան նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: