Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան կրկին ոչ-ոքի խաղացին

12 Նոյեմբերի 2018 23:59
Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան կրկին ոչ-ոքի խաղացին

Լոնդոնում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Քիչ առաջ ավարտվեց 3-րդ տուրը որը նույնպես խաղաղ ելք ունեցավ:

Բուն պարտիայի մասին քիչ բան կարելի է ասել. նորից խաղարկվեց սիցիլիական պաշտպանություն, նորից միջնախաղում դիրքը հավասարվեց և կողմերից ոչ-ոք չկարողացավ կշեռքի նժարը թեքել իր կողմը:

Սակայն ավարտված 3 պարտիաներից հետո որոշակիորեն ուրվագծվեց  կողմերի մարտավարական պլանները: Կարուանան, անկասկած, «անակնկալ» ունի պատրաստած նորվեգացու համար, որը պահում է եզրափակիչ պարտիաներից մեկի համար:

Այդ պատճառով, որքան ոչ-ոքիների շարքը երկարի, այնքան աշխարհի չեմպիոնի մոտ լարվածությունը կմեծանա: Բայց չմոռանանք, որ խոսքը Կարլսենի մասին է, ում նյարդային համակարգի գոյությունը երբեմն կասկածի տեղիք է տալիս: Հիմա ավելի շատ հոգեբանական պայքար է գնում, քան բուն շախմատային: Թվում է՝ սա մակընթացություն է մեծ տեղատվությունից առաջ։ 

Վաղը Երևանի ժամանակով 19:00-ին կսկսվի դիմակայության 4-րդ պարտիան:

Ալբերտ Շահինյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: