Կարլսենն ու Կարուանան հաղթողին չորոշեցին

11 Նոյեմբերի 2018 11:09
Կարլսենն ու Կարուանան հաղթողին չորոշեցին

Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մղվող Կարլսեն - Կարուանա դիմակայության երկրորդ պարտիան էլ խաղաղ ելք ունեցավ:

Խաղարկվեց թագուհու գամբիտ, և դիրքը հավասարվեց: Ճիշտ է՝  սևերով խաղացող Կարուանան միջնախաղում որոշակի դիրքային առավելություն ստացավ,  ինչն էլ վերջնախաղում դարձրեց զինվորի առավելություն, սակայն Կարլսենը հմտորեն պաշտպանվեց,

և  ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստին ավելին անել չհաջողվեց: Մրցակիցները 49-րդ քայլում ոչ-ոքի համաձայնվեցին:

Այսօր մրցախաղում հանգստյան օր է: Երրորդ պարտիան կսկսվի նոյեմբերի 12-ին Երևանի ժամանակով 19:00-ին:  


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: